«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այսօր, հավանաբար, կավարտվի քրեական հեղինակություն Տույի՝ Արթուր Ղազարյանի դատավարությունը, ում հուլիսի 11-ին ձերբակալել էին ապօրինի զենք-զինամթերք պահելու հոդվածով: Նրա դատավարությունը, կողմերի համաձայնությամբ, ընթացել է արագացված ընթացակարգով, և սեպտեմբերի 4-ի նիստում արդեն մեղադրողը ճառ է ասել՝ միջնորդելով Տույին դատապարտել 1.5 տարվա ազատազրկման:
Սակայն մեր տեղեկություններով, դատարանը դրա մոտ կեսն է տալու՝ 6 ամիս, և դատից անմիջապես հետո Տույն ազատ է արձակվելու»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: