Հայ զինվորները Սիրիայում որպես կատաղի մարտիկներ են հայտնի:
Արաբ հեղինակ Լեյթ Աբու Ֆադելը հոդված է հրապարակել, որը նվիրված է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ մղվող պայքարում հայերի մասնակցությանը:
Հալեպում հայերի բնակության պատմությունը սկսվում է XI դարից, երբ թուրք-սելջուկները գրավեցին Հայաստանը: Հայերը Սիրիա են փախել նաև 1915թ-ին՝ հիմնավորվելով Հալեպում, Ալ- Հասակա, Ալ-Րաքքա, Լաթակիա, Հոմս գավառներում:
Սիրիահայերը դարձել են տեղի հանրության անբաժանելի մասը , բայց միևնույն ժամանակ պահպանել են իրենց մշակույթն ու ազգային բնութագիրը: Այդ պատճառով նորմալ է, որ նրանք ներկայացված են եղել երկրի ամենատարբեր ոլորտներում, այդ թվում նաև բանակում: Տասնյակ հազարավոր հայ տղամարդիկ են ծառայել պատերազմական տարբեր ճակատներում, որոնք 20-րդ դարում վարում էր Սիրիան: Բացի այդ սիրիական Զինված ուժերի հիմնադիրներից մեկը հանդիսանում էր Արամ Կարամանուկյանը (1910-1996): 2011թ-ի ներսիրիական համակարտության սկզբից և մինչ օրս հայ համայնքը հավատարիմ է մնում երկրի օրինական կառավարությանը՝ մասնակցելով հակակառավարական ուժերի դեմ պայքարին: Հայերը հայտնի են որպես կատաղի մարտիկներ: Զորակոչված հայերի մեծ մասը համալրել է 106-րդ Հանրապետական գվարդիայի շարքերը: Այս հատուկ ստորաբաժանումը հիմնականում կազմավորվել է քրիստոնյաներից: Այստեղ են ծառայում Հալեպի շատ բնակիչներ և քրիստոնյա արաբներ: Երբ 2012թ-ի ամռանը Հալեպը հարձակումների ենթարկվեց Սիրիական ազատ բանակի կողից, տեղի հայերը զենքը ձեռքները վերցրին, որպեսզի պաշտպանեն իրենց թաղամասերը: Եվ եթե նրանց կողմից չլիներ կատաղի դիմադրություն՝ գրոհայինները կկարողանային գրավել քաղաքի պատմական թաղամասերը:
2014թ-ի սկզբին հայկական հրամանատարությունը ձևավորել է Պաշտպանության ազգային ուժերի քաղաքացիական հրամանատարություն այն թաղամասերի համար, որտեղ բացակայում են զինվորական ստորաբաժանումները: Եվ երբ տարեսկզբին բանակը սկսեց Քեսաբի ազատագրումը, նրան օգնեցին հարյուրավոր կամավոր հայեր Հալեպից: Նրանք ասում էին, որ իսլամիստները, ինչպես հարյուր տարի առաջ, այնպես էլ հիմա, փորձում են իրենց տեղահան անել:
Կառավարական բանակի ուժերը բավարար չէին, որպեսզի պաշտպանեին քաղաքն ու Նայբերի ճամբարի պաղեստինցի փախստականներին: Այդ խնդիրը լուծեցին հայ կամավորները: Այս տարվա հունիսին ջիհադիստների , այդ թվում Ալ-Կաիդայի ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակում էին սկսել Հալեպի հյուսիսից և արևմուտքից: Կատաղի և արյունահեղ բախումներից հետո նրանց հաջողվեց նվաճել որոշ թաղամասեր՝ ետ մղելով կառավարական ուժերին: Բայց այն միակ վայրը, որտեղ իսլամիստները չկարողացան ոչ մի հաջողության հասնել Ալ-Հալադիա, Ալ-Ազիզախ և Սուլեմանիա թաղամասերն էին: Այստեղ հայ մարտիկները ոչ մի քայլ հող չզիջեցին Ալ-Կաիդային: Սիրիահայերը իսլմիստ գրոհայիններին անվանում են օսմանական ահաբեկիչներ, և ասում են, որ պաշտպանում են սեփական հողն ու համերկրացիներին հենց այն ուժերից, ովքեր իրականացրեցին 1915թ-ի ցեղասպանությունը: