Ազատամարտիկի հետ տեղի ունեցածի մեջ քաղաքական պատվեր չի եղել. ՀՀԿ խոսնակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի ծեծը քաղաքական պատվեր չէ։ Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում  նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Խնդիրը գտնվում է նախաքննության փուլում, կան արդեն ձերբակալվածներ։ Մի բան փաստ է, որ որևէ քաղաքական պատվեր չի եղել, և իրականությունից հազարավոր կլիոմետրերով հեռու է այս ամենում քաղաքական երանգ տեսնելը»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ  սեպտեմբերի 21-ին ծեծի էր ենթարկվել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը:




Լրահոս