Մխիթարյանը և Գյունդողանը շատ կարևոր ֆուտբոլիստներ են «Բորուսիա»-ի համար. Բյուրկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ի  դարպասապահ Ռոման Բյուրկին մեկնաբանել է «Հոֆենհայմ»-ի դեմ հանդիպման արդյունքները (1:1), ինչպես նաև անդրադարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին։

«Հիասթափված ենք, քանի որ մեր հաղթական շարքն ավարտվեց։ Խաղի վերջնամասում բազմաթիվ հնարավորություններ ունեինք, սակայն մեր բախտը չբերեց։

Մխիթարյանը և Գյունդողանը շատ կարևոր ֆուտբոլիստներ են «Բորուսիա»-ի համար, և դաշտում նրանց հայտնվելը մեզ օգնեց։ Եթե ավելի հաջողակ լինեինք, երկրորդ անգամն էլ կգրավեինք մրցակցի դարպասը»,- նշել է Բյուրկը:




Լրահոս