ԵԽԽՎ-ում Ադրբեջանը շարունակում է հարձակումը, ՀՀ պատվիրակությունը պատասխանում է Բաքվին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանը: Ադրբեջանը կրկին վեհաժողովի ամբիոնը օգտագործել է հակահայկական քարոզչության համար: Մասնավորապես Ադրբեջանը ներկայացնող Ռաֆայել Հուսեյնովը ՀՀ-ին մեղադրել է շփման գծում դիտորդական առաքելություն իրականացնելուն խոչընդոտելու մեջ:
Ի պատասխան Հուսեյնովին ՀՀ պատվիրակությունը ներկայացնող Վահան Բաբայանը շեշտել է, որ ՀՀ կողմից շփման գծում դիտորդական առաքելությունն իրականացվում է հավուր պատշաճի և հենց Ադրբեջանն է խոչընդոտում դիտորդական առաքելության իրականացմանը:

Բաբայանը նաև հայտարարել է ԼՂ հակամարտության ու հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մասին:

Վերջինս իր ելույթում շեշտել է, որ Ադրբեջանը հրետանի է օգտագործել ոչ միայն Ղարաբաղում, այլ նաև Տավուշի մարզում:Շեշտել է, որ զոհերի շարքում կան խաղաղ բնակիչներ և ներկայացրել է, որ 4 հայ զինվորները զոհվել են սահմանից 5 կմ հեռավորության վրա, իսկ դրանից մեկ օր առաջ էլ զոհվել էին 3 կանայք` իրենց տան շեմին:

Բաբայանը սա ցուցադրական սադրանք է որակել, և նշել, որ այդ կերպ Ադրբեջանը ևս մեկ անգամ փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը այդ երկրի ներսում առկա մարդու իրավունքների ոտնահարումներից:

Վահան Բաբայանը հորդորել է միջազգային հանրությանը ուշադրություն դարձնել Ադրբեջանի սադրիչ քայլերին ու համապատասխան արձագանք տալ, հակառակ դեպքում Ադրբեջանը կշարունակի սադրանքները, իսկ ՀՀ բանակը պատրաստ է հակազդել Ադրբեջանի քայլերին:




Լրահոս