Այսօր՝ մարտի 4-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 07:00-ի սահմաններում Վարդենիս քաղաքի տուն-ինտերնատի հիվանդ, 49-ամյա Պետրոս Սահակյանը ապակիով վնասել է տուն-ինտերնատի հսկիչ Կարեն Համբարձումյանի աչքը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կ. Համբարձումյանը Վարդենիսի հիվանդանոցից տեղափոխվել է Երևան: Փաստի առթիվ Ոստիկանության Վարդենիսի բաժնում հետաքննություն է սկսվել: