Կարեն Ավագյանը` եղբոր մասնակցությամբ վթարի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ավագյանն իր եղբոր մասնակցությամբ օգոստոսի 23-ին տեղի ունեցած ավտովթարին վերաբերող հարցերին պատասխանելուց ձեռնպահ է մնում:

 Armlur.am-ի հետ զրույցում պատգամավորը նշեց. «Թող իրավապահ մարմինները ձեր բոլոր հարցերի պատասխանները գտնեն և տան, այդ թվում այն մարդկանց, ովքեր անընդհատ ինչ որ բան են ուզում գտնել դեպքի հետ կապված»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին պատգամավորի եղբայրը Կարեն Ավագյանի մեքենայով վրաերթի էր ենթարկել 28-ամյա Էդգար Սնխչյանին, ով այնուհետև դիմել էր դատախազություն` հայտնելով, որ Կարեն Ավագյանն ու նրա եղբայրն անհետացել են:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում

Արփինե Թովմասյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս