Սահմանադրական փոփոխությունների հետ կապված ընդհանուր առմամբ հասարակական պահանջ չի եղել: Գյումրեցիների մոտ այնքան շատ են խնդիրները, որ իրենք իրենց հույսը չեն կապում սահմանադրության հետ: Armlur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած «Չեք անցկացնի» նախաձեռնության հանրահավաքին, այս մասին նշեց Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
«Մենք շատ վաղուց էինք նշել այն մասին, որ սահմանադրական փոփոխությունների կարիքը չկա: Մեր առաջարկներն ուղղված են եղել միայն բարեփոխելու Հայաստանը: Եղավ երկու ամիս է` ձեռքներս քշտել, իրոք խառնված, ամենօրյա քննարկումներ ենք անցկացրել», – նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան