USADA (հակադոպինգային գործակալություն) հրապարակել է UFC մարզիկների ցուցակը, որոնք դոպինգային թեստեր են անցել: Ռոուզին գլխավորել է այն՝ 5 անգամ անալիզներ հանձնելով, գրում է cageside.ru-ն:
Գործակալությունն առաջին անգամ է հրապարակել իր ցուցակն այն բանից հետո, երբ անցած տարվա հուլիսին մարզիկների ստուգման նոր կանոններ սահմանվեցին:
Ռոուզիի պոտենցիալ մրցակիցը Քրիս Ժուստինոն է, ով տեղեկություններ է տարածել այն մասին, որ նա ստուգում է անցել՝ անալիզներ հանձնելով այս տարում երկրորդ անգամ: UFC չեմպիոն և կիսածանր քաշային կարգում ժամանակավոր չեմպիոն Ժոզե Ալդոն և Կոնոր ՄաքԳրեգորը 2-ական թեստ են անցել: