ԹԵԿՆԱԾՈՒ 1

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քաղխորհրդի նիստ է հրավիրել: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ նիստի ընթացքում քննարկվելու է նաեւ Երեւանի ավագանու ընտրությունների ընտրացուցակի հարցը: «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ ԲՀԿ-ում փորձ են անում այնպիսի մարդու դեմքով մասնակցել ընտրություններին, որը ե՛ւ ընկալելի լինի երեւանցիների կողմից, ե՛ւ ֆինանսապես ապահովված լինի: Չի բացառվում՝ ԲՀԿ ընտրացուցակի առաջին համարը լինի ոչ կուսակցական, որի մասնակցությունը լինելու է զուտ ձեւական` որպես ցուցակի առաջատար, որն ընտրություններից հետո ինքնաբացարկ ներկայացնի:




Լրահոս