Զախարա անունով 10-ամյա եթովպիացի աղջիկը, ում 2005 թ որդեգրել էին Անջելինա Ջոլին ու Բրդե Փիթը, հայտարարել է իր որդեգրող ծնողներին, որ ցանկանում է հայրենիք վերադառնալ:
Սա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ հայտնի է դարձել, որ փոքրիկի իսկական մայրն իրականում ողջ է, գրում է Kdrajmastars-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Զախարային կյանք տված կինը մահացել է ՁԻԱՀ-ից: Հոլիվուդյան զույգին խնամակալության իրավունքի փաստաթղթերը ձևակերպել օգնել էր Զախարայի տատիկը: Սակայն վերջերս պարզվել է, որ փոքրիկի մայրիկն իրականում ողջ է ու ցանկանում է հետ վերադարձնել իր դստերը: Փիթն ու Ջոլին անհանգստացած են այս լուրով: