Բերման ենթարկված ցուցարարների նկատմամբ վարչական վարույթ է իրականացվում. Վալերի Օսիպյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օրենսդիր մարմնի ներկայացուցիչը պետք է հորդորեր հավաքի մասնակիցներին,  որ այստեղ անօրինականություններ թույլ չտային»-, ասաց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը` մեկնաբանելով այսօր ԱԺ դիմաց տեղի ունեցած միջադեպը:

Փոխոստիկանապետի հաղորդմամբ` իրենք խնդրել են Արամ Մանուկյանին և Լևոն Զուրաբյանին հանգիստ զրուցել,  բայց պատգամավորները նախապայմաններ են առաջ քաշել:

«Ցավալի է,  որ նման վարք է դրսևորում օրենսդիր մարմնի ներկայացուցիչը, երբ հանրապետության իրավապահ մարմինների հասցեին տալիս են վիրավորական արտահայտություններ` դրանով իսկ օրինակ ծառայում հավաքի մասնակիցներին»,- հավելեց Օսիպյանը:

Նա նշեց, որ բերման ենթարկված ցուցարարների նկատմամբ վարչական վարույթ է իրականացվում, որից հետո բոլորին ազատ կարձակեն:




Լրահոս