Սերգո Կարապետյանը հորդորել է գյուղացիներին 1-­2 օր խաղողի բերքահավաք չիրականացնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն հոկտեմբերի 6­ին այցելել է «Երևանի Արարատ կոնյակի­գինու­օղու կոմբինատ» ընկերության Մասիսի մթերման կայան, որտեղ հանդիպում է ունեցել ընկերության սեփականատեր Գագիկ Ծառուկյանի և խաղողագործների հետ։

ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում Գագիկ Ծառուկյանը նշել է, որ խաղողագործների հետ հանդիպման ժամանակ տրված խոստումը կիրականացվի։

«Երևանի Արարատ կոնյակի­գինու­օղու կոմբինատ» ընկերությունը իրականացնում է խաղողի մթերման աշխատանքներ Արմավիրի, Արարատի և Տավուշի մասնաճյուղերում։ Որպեսզի մեծ կուտակումներ չառաջանան գործարանների մոտ, Գագիկ Ծառուկյանն առաջարկել է խաղողագործներին 1­2 օր խաղողի բերքահավաք չիրականացնել, որպեսզի հնարավոր լինի մթերել արդեն իսկ քաղված խաղողի բերքը, քանի որ քաղված բերքն օրեցօր որակազրկվում է, և ընկերությունը չի կարող մթերել այդ
խաղողը։

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ հոկտեմբերի 6­ին Արարատի և Արմավիրի մարզերում կայացած հանդիպումների ժամանակ ևս հորդորել է 1­2 օր խաղողի բերքահավաք չիրականացնել, որպեսզի բերքը չորակազրկվի և ընկերությունները կարողանան մթերել այն։

Գագիկ Ծառուկյանը միաժամանակ տեղեկացրել է, որ մթերման աշխատանքներն այսուհետև ևս կշարունակվեն։




Լրահոս