Թուրքիան զինվորականներ է ուղարկում Հայաստան` միջազգային պայմանագրի շրջանակներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքական «Hürriyət» թերթը, հղում կատարելով Թուրքիայի Զինված ուժերի հայտարարությանը,  գրում է, որ Թուրքիան Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի շրջանակներում իր զինվորականներին կուղարկի Հայաստան:

Տեղեկացվում է, որ թուրք զինվորականները Հայաստանում կլինեն հոկտեմբերի 11-ից 14 ընկած ժամանակահատվածում:
«Համաձայնագրի շրջանակներում հոկտեմբերի 11-ից Հայաստանում Թուրքիայի ղեկավարությամբ  Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի համաձայն ստուգումներ կանցկացվեն: Թուրքիայի վերահսկիչ խմբի կազմում կլինեն նաև Սլովակիայից զինծառայողներ: Հոկտեմբերի 14-ին` ստուգումներն ավարտելուց հետո խումբը կվերադառնա Թուրքիա»,- ասվում է հաղորդագրության մեջ:




Լրահոս