Երևանի Լենինգրադյան փողոցում «ԿամԱԶ»-ը վրաերթի է ենթարկել 54-ամյա քաղաքացու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 8-ին, ժամը 19.00-ին, «ԿամԱԶ 5511» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդը Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 33/5 հասցեում գործող բենզալցակայանի դիմաց վրաերթի է ենթարկել 1961 թ. ծնված Էդվարդ Հունանյանին, որը տեղում մահացել է:
Ժամը 19.30-ին վարորդը մեղայականով ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին:
Կատարվում է քննություն:




Լրահոս