Ոստիկանությունում քննարկվեցին սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին նախապատրաստվելու հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 10-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին ոստիկանության մի շարք ծառայությունների և տարածքային ստորաբաժանումների պատասխանատուներ:
Խորհրդակցության ընթացքում կազմակերպչական և ծառայողական խնդիրների թվում քննարկվեցին նաև սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին նախապատրաստվելու հարցեր:

Անձնագրային և վիզաների վարչությանը, անձնագրային տարածքային ստորաբաժանումներին, ոստիկանության տարածքային բաժիններին, մասնավորապես՝ համայնքային ոստիկանության ստորաբաժանումներին, հանձնարարվեց սկսել հանրաքվեի մասնակիցների ցուցակների ստուգման և ճշգրտման, հաշվառման տվյալների իսկության և համապատասխանության ստուգման, ցուցակներից մահացածների տվյալների դուրսբերման աշխատանքները:

Վլադիմիր Գասպարյանը կարգադրեց սեղմ ժամկետում հաշվետվություններ ներկայացնել հայտնաբերված անճշտությունների և դրանց վերացմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ:
Խորհրդակցության ընթացքում տրվեցին նաև այլ հանձնարարականներ ու ցուցումներ

 




Լրահոս