Առավոտ. Սամվել Բալասանյանը յոլա չի գնում ազատամարտիկների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օրերս ՀԱԿ անդամ, ազատամարտիկ Գեւորգ Ալիխանյանը  բողոք էր ներկայացրել Գյումրիի նորընտիր քաղաքապետի դեմ՝ պնդելով, որ վերջինս առանց օրենքները  հավի առնելու ՝ կամայականորեն աշխատանքից ազատում է եղած կադրերին՝ փոխարենը գործի դնելով իր ազգականներին կամ ընտրությունների ժամանակ իրեն ծառայություն մատուղցածներին։ Այդ մասին գրում է “Առավոտ” թերթը:
“Ազատամարտիկի վրդովվելու պատճառն այն է, որ Գյումրիի նորընտիր քաղաքապետը աշխատանքից ազատել է նաեւ իրեն, հարկադրել է դիմում գրել, եւ մինչ Գեւորգ Ալիխանյանը  նոյեմբերի 2-ին դիմում է ներկայացրել, պարզվել է, որ նա ազատված է նոյեմբերի 1-ով։ Նշենք, որ այս ազատամարտիկին աշխատանքի էր ընդունել Վարդան Ղուկասյանը՝ դեռեւս անցյալ տարվա հուլիսին՝ բնակբաշխման եւ հաշվառման բաժնում”,- գրում է  “Առավոտը”։




Լրահոս