Քրեական հեղինակություն համարվող ազգությամբ եզդի Ջնդի Ամարյանին ArmLur.am-ն օրերս առիթ ունեցել է անդրադառնալու: Մասնավորապես, հիշեցրել էինք՝ ով է նա, ինչով է զբաղվել, ինչ խնդիրներ է ունեցել իրավապահների և իշխանությունների հետ:
Այս և մի քանի այլ հարցերի շուրջ ArmLur.am-ը զրուցեց քրեական հեղինակություն Ջնդի Ամարյանի հետ:
-Պարո՛ն Ամարյան, ինչո՞վ եք զբաղվում վերջին շրջանում:
-Ոչ մի բանով. գերեզման եմ սարքում:
-Ո՞ւմ գերեզմանն եք սարքում:
-Ախպորս գերեզմանն եմ սարքում: Արդեն 1 տարի:
-Պարո՛ն Ամարյան, լուրեր կան, որ ինչ-որ լրատվական կայքեր եք հովանավորում…
-Ո՛չ, ո՛չ: Ես հիմա հազիվ կարենամ եզդիներին հովանավորեմ, մի բան անեմ: Էդքան բան:
-Իսկ շարունակո՞ւմ եք թիկնազորով շրջել: Տարիներ առաջ խնդիրներ էին առաջացել դրա հետ կապված:
-Էն ժամանակ երկու մեքենայով ենք եղել, հիմա՝ մի: Միշտ էլ օրինական ա էղել:
-Իսկ քրեական աշխա՞րհ, հեղինակություննե՞ր… տարիներ առաջ հայտարարել էիք, թե այդ աշխարհի ներկայացուցիչն եք, և ոչ ոք չի կարող ասել, թե ինչ-որ մեկի իրավունքները երբևէ խախտել եք: Շարունակո՞ւմ եք Ձեր գործունեությունը:
-Դե՛ բարեկամական կապեր են, թե չէ ի՞նչ առնչություն… Մեծացել ենք՝ մենք մեր համար, մեր գործերով, մեր հայաթներով… Մի տարի ա՝ ոչ մի տեղ չեմ էթում, գալիս…
-Իսկ որևէ կերպ աջակցո՞ւմ եք ցեղասպանության ենթարկվող եզդիներին:
-Այո, կանեշնը, այո՛:
-Օրինակ, ի՞նչ եք արել:
-Պաշտոնական մակարդակով հանդիպել ենք, ասել ենք, որ կոտորվում են: Թե չէ, որ ասում են՝ ստիպողաբար փող են մեկին տվել, ես քո խոսքից հասկացա, ըտենց բան չի էղել: Էտի չիստի մարդկային գործ ա:
Զրուցեց Տաթև Հարությունյանը