Ինչպես ArmLur.am-ը տեղեկանում է Գորիսի մամուլի ակումբից, առավոտվանից գորիսեցիները սպասում էին, որ այսօր Սյունիք կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կկատարեր Գորիսի Գր. Տաթևացու անվան վերակառուցված հրապարակի բացումը:
Սակայն, չնայած մարդիկ առավոտից սպասում էին այդ հանդիսավոր արարողությանը, ՀՀ նախագահը հրապարակում կանգ առավ մի քանի րոպե, որի ընթացքում նրան մոտեցան մի քանի քաղաքացիներ, որից հետո Սերժ Սարգսյանը նստեց ավտոմեքենան և հեռացավ՝ թողնելով հավաքված տասնյակ մարդկանց անորոշ ու զարմացած հայացքներ: