Արա Աբրահամյանը վերադառնում է քաղաքականություն. կմասնակցի խորհրդարանական ընտրություններին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը որոշում է կայացրել կազմել քաղաքական ծրագիր և մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արա Աբրահամյանը, հավելելով, որ այդ ծրագրով ցանկանում է նպաստել երկրի զարգացմանը:

«Այնպես չի, որ ես քնել եմ, լավ չեմ քնել և որոշել եմ այստեղ կուսակցություն բացել ու գործունեություն ծավալել: Ես այսօր պատրաստ եմ իմ հայերի համար ինչ-որ բաներ անել: Ես այնտեղ չեմ կարող հանգիստ լինել, երբ տեսնում եմ, թե երկրում ինչ է կատարվում: Ես այդպիսի փորձ ունենալով, որոշում եմ կայացրել կարճ ժամանակում կազմել մի այնպիսի ծրագիր, որը կօգնի հայերին», – հավելեց նա:

Նա ընդգծեց, որ երկու ճանապարհ կա` բացել  նոր կուսակցություն, կամ ինչ-որ նոր կուսակցության հետ գնալ:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում




Լրահոս