Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ Ռուսաստանի հայերի միության հիմնադրման 15-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր երեկո և տոնական համերգ: Կազմակեպության 15-ամյա գործունեության մասին զեկուցմամբ հանդես եկավ նաև միության նախագահ Արա Աբրամյանը:
Ի թիվս այլ հյուրերի՝ երեկոյին ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը և այլք: Հետաքրքիր է, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն այսօր չէր մասնակցում միջոցառմանը: Հայտնի է, որ Աբրահամյանը Բաղդասարյանի որդու քավորն է, սակայն ՕԵԿ նախագահն այսօր բացակայում էր: