Այսօր՝ մարտի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:40-ի սահմաններում “ՎԱԶ 21150″մակնիշի 04 ՍԼ 038 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երզնկյան փողոցում, ավտոմեքենան հետադարձ կատարելու ժամանակ, դուրս է եկել երթևեկելի գոտուց և հետնամասով շրջվելով՝ հայտնվել է շենքի բակի խաղահրապարակում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, և ավտոմեքենան նշված վայրից միայն պետք է դուրս բերվի վերամբարձ կռունկի օգնությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված մեքենան հաշվառված է Լենինգրադյան 18 շենքի բնակիչ, 50-ամյա Արթուր Առաքելյանի անվամբ:
Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնել են, որ ավտոմեքենան կայանված է եղել զառիվար (դիք), իսկ վարորդը ավտոմեքենայում չի եղել, և մեքենան, ինքնաբերաբար հետ-հետ գալով, հայտնվել է խաղահրապարակում:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի