Հայկական ֆուտբոլի ՖԱՖի ակումբը՝ հայկական առաջին ճակատը պահանջներ է ներկայացնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: «Հայկական ֆուտբոլը հասել է մի կետի, որից ավելի ցածր պատկերացնել անհնարին է: «Առաջին հայկական ճակատը» ունի մի քանի պահանջներ՝ Հայաստանում թիվ մեկ պատասխանատու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Մեր առաջին պահանջն այն է, որ հավաքական հրավիրվի պրոֆեսիոնալ մի մարզիչ, ով կլինի արտերկրից: Այդ մարզիչը պետք է լինի խարիզմատիկ, ճանապարհ անցած, անունով մեկը:
Երկրորդ պահանջը կապված է հավաքական հրավիրվող ֆուտբոլիստների հետ: Այն ֆուտբոլիստների այնպահանջները, ովքեր տարբեր կոնֆլիկտների պատճառով չեն հրավիրվում հավաքական: Եվ երրորդ՝ տոմսերի գները: Դրանք շատ թանկ են», «Արմենպրես»ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՖԱՖ-ի ակումբի անդամ Սերգեյ Ջանջոյանը:
Վերջինս շեշտեց նաև, որ ՖԱՖ-ն այսուհետև հրաժարվում է ՀՖՖի կողմից իրեն տրամադրված զեղչով տոմսերից և խաղի տոմսերը գնելու է նույն գնով, ինչը` ցանկացած երկրպագու: ՖԱՖ ականների խոսքով՝ հայկական ֆուտբոլը մահանում է, որի հետ մեկտեղ մահանում է նաև երկրպագուների ՖԱՖ ակումբը: «Մենք պետք է վստահ լինենք, որ մարզիչը կլինի մեր թվարկած պահանջներին համապատասխան: Իսկ ինչ վերաբերում է Վարդան Մինասյանի հնարավոր վերադարձին, ապա մեր կարծիքով Մինասյանն իրեն սպառել է հավաքականում»,- ասաց Սերգեյ Ջանջոյանը: