Ադրբեջանի ազգային անվտանգության նախկին նախարար Էլդար Մահմուդովը պաշտոնից ազատվելուց հետո անհետացել էր և նրա գտնվելու վայրն անհայտ էր:
Haqqin.az-ը հայտնում է, որ պաշտոնից ազատվելուց հետո նախարարության մի քանի աշխատակիցներ ձերբակալվել են: Նրանք զբաղված են եղել գաղտնալսումներով:
Կայքը գրում է, որ իր տեղեկություններով, Ազգային անվտանգության արդեն նախկին նախարարն այժմ ձերբակալված է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով: