Կիպրոսը չի համաձայնել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների առաջարկին: Այս մասին հայտարարել է երկրի ԱԳՆ ղեկավար Իոանիս Կասուլիդիսը, փոխանցում է Reuters-ը:
«Պատճառները, որոնց համաձայն սառեցվել են բանակցությունները, չեն դադարել գոյություն ունենալ: Ներկայիս դրությամբ մենք չենք կարող համաձայնել բանակցությունների վերսկսմանը»,-հայտարարել է Կասուլիդիսը:
ԵՄ-ին անդամակցելու համար Թուրքիան պետք է հաջողությամբ ավարտին հասցնի բանակցային ծրագրի 33 կետերը: Սակայն ներկայիս դրութամբ սառեցված են 17 կետերի շուրջ բանակցությունները: