Կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հանրապետության տարածքում այսօր՝ ժամը 02.30-ի դրությամբ, դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Աշոցքի և Ամասիայի միջհամայնքային ավտոճանապարհները: ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների և 30-ից ավել նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար:  Մյուս տեսակի ավտոմեքենաների համար երթևեկությունը թույլատրելի է անվաշղթաների կիրառման դեպքում:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհահատվածներով երթևեկելուց:
 




Լրահոս