«Ժամանակ» թերթը գրում է. «Սահմանադրական հանրաքվեի քարոզչությունը միայնակ իրականացնող ՀՅԴ-ն արդեն կողմնորոշվել է, թե ինչ է ակնկալում ստանալ իր քարոզչությւսն դիմաց՝ առնվազն 4 նախարարական պորտֆել՝ գիտության և կրթության, բնապահպանության, էկոնոմիկայի և գյուղատնտեսության, նաև երեք մարզպետի պաշտոն և էլի մի քանի հարակից պաշտոններ։ Մեզ հասած լուրերով՝ իշխանությունը, սակայն, համարում է, որ ՀՅԴ-ի ախորժակը չափազանց մեծ է և չի համապատասխանում այս կուսակցության իրական քաղաքական կշռին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։