Ռուսաստանի Կենտրոնական բանկն ակնկալում է, որ 2016 թ Ռուսաստանի տնտեսությունն աճ կգրանցի: Այս մասին, ինչպես հայտնում է «Ռոսբալտը», Պետդումայում ելույթ ունենալու ժամանակ հայտարարել է Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան:
«Ռուսաստանի տնտեսությունը նախկինի նման բացասական գոտում է գտնվում, սակայն կան կայունության առանձնակի նշաններ: Մենք ակնկալում են տնտեսական աճի վերականգնում 2016 թ»,- նշել է նա:
Նաբիուլինի խոսքերով` նաև նկատվում է ինֆլյացիայի տեմպերի դանդաղեցում, որը Կենտրոնական բանկի կանխատեսումների համաձայն, 2015 թ ադրյունքներով պետք է կազմի 12-13%:
Ընդ որում, նա ընդգծել է, որ Կենտրոնական բանկը չի հրաժարվում իր նպատակից, երբ ինֆլյացիայի մակարդակը Ռուսաստանում չի գերազանցի տարեկան 4%-ը: