Մարտի 20-ին, ժամը 15.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 46-ամյա Նունե Ալավերդյանը եւ 9-ամյա Արթուր Ալավերդյանը:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Ն. Ալավերդյանը խոհանոցում` գազօջախի մոտ, վատ է զգացել եւ կորցրել գիտակցությունը, որից հետո շտապօգնության խումբը նրան որդու հետ միասին տեղափոխել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 18.55-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության է տեղափոխվել նաեւ Ն. Ալավերդյանի դուստրը` 19-ամյա Արուսյակ Ալավերդյանը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: