Իրաքի զինծառայողները հայտնել են «Իսլամական պետության» 365 ուժայինի դիերի հայտնաբերման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրաքի զինված ուժերի ներկայացուցիչները հայտարարել են, որ Բայջի քաղաքում հայտնաբերել են 19 զանգվածային գերեզման, փոխանցում է The Straits Times-ը:

Գերեզմաններում ուժայինների 365 դի է հայտնաբերվել:

Իրաքյան բանակի սպաներից մեկի խոսքով՝ դիերը հայտնաբերվել են «եղբայրական գերեզմաններում»: Ընդ որում, նա հավելել է, որ հստակ չի կարող ասել, թե երբ են թաղվել մարմինները և ինչպես է հաջողվել պարզել, որ նրանք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ուժայիններ են:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին Իրաքի զինծառայողները ազատագրեցին ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող Բայջի քաղաքը:




Լրահոս