ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ Օրրան բարեգործական հասարականան կազմակերպության Վանաձորի մասնաճյուղում տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ: Տեղադրված արևային ջրատաքացուցիչների շնորհիվ հարյուրավոր երեխաներ և տարեցներ այսուհետև կունենան մշտական տաք ջուր:
Բարեգործական այս քայլը բանկի առաջնային ծրագրերից է: Բանկը ոչ միայն տեղադրել է արևային ջրատաքացուցիչները, այլև դրանք տեղադրած «Շտիգեն» ընկերության միջոցով իրականացնելու է տեխնիկական սպասարկում:unnamed (5)

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի համար արևային ջրատաքացուցիչների տեղադրուման ծրագիրը առաջինը չէր: Բանկը անցյալ տարի է սկսել երեխաների համար նախատեսված հաստատություններում արևային ջարատաքացուցիչների տեղադրումը և արդեն հասցրել է հոգալ 6 սահմանամերձ գյուղերի մանկապարտեզների և Կոշի վերականգնողական կենտրոնի տաք ջրի հարցը:
Բարեգործական հասարակական կազմակերպության Վանաձորի մասնաճյուղ են հաճախում սոցիալապես անապահով ընտանիքների 6-16 տարեկան 101 երեխա և 30 տարեց, գործում է 5 խմբակ:

unnamed (6)

unnamed (4)




Լրահոս