Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի խանութներում առեւտրի շուրջ 30-40 տոկոսը կատարվում է ապառիկ: Սննդի խանութներից մեկի տերը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ցույց տվեց «նիսյայի» տետրը` 50-ից ավելի անուններով, որոնց ընդհանուր պարտքը կազմում է ավելի քան 2 միլիոն 300 հազար դրամ:
Խանութի տիրոջ ներկայացմամբ` պարտքատերեր կան, ովքեր վաճառատանը պարտք են 250 հազար դրամ, սակայն չեն կարողանում գոնե մաս-մաս վճարել այդ գումարը: Բնակչության մոտ փողի պակասը հատկապես զգում են էլցանցերի եւ գազի տեսուչները, ովքեր սպառած հոսանքի եւ բնական գազի գումարները հավաքելու համար տնետուն են անցնում, երբեմն նույն սպառողին մի քանի անգամ զանգում, այցելում, հորդորում` չուշացնել գումարների վճարումը: