Սազական դաշնակիցներ. ի՞նչ ունեն կիսելու Տիգրան Ուրիխանյանն ու Արթուր Բաղդասարյանը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մի քանի օր առաջ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հանդիպել է ՕԵԿ առաջնորդ, «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման ղեկավար Արթուր Բաղդասարյանի հետ: Հանդիպումը կայացել է ՕԵԿ գրասենյակում: Ուրիխանյանն ու Բաղդասարյանը բավական երկար զրույցել են: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Ուրիխանյանից ճշտել այս լուրերը, սակայն նա հրաժարվեց որեւէ հարցի պատասխանել՝ կրկին ուղղորդելով դիմել իր խոսնակին:

Իսկ «Հայկական վերծնունդ» հասարակական-քաղաքական միավորման մամլո խոսնակ Վահե Մոսիյանն էլ այս լուրերի առնչությամբ ասաց, որ ինքը որեւէ տեղեկություն չունի այդ հանդիպման մասին, ուստի չի կարող ո՛չ հերքել ու ո՛չ էլ հաստատել: «Եթե անգամ նման հանդիպում եղել է, ապա ոչ հրապարակային, որեւէ տեղեկություն չունեմ»,- պատասխանեց Մոսիյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս