Այսօր՝ մարտի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում Մոսկովյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում բախվել են Այգեձոր փողացի բնակիչ, 45-ամյա Ներսես Թաշչյանի վարած “Դայհացու” մակնիշի 33 ՍP 703 և Արարատի մարզի Հովտաշատ գյուղի բնակիչ, 41-ամյա Նորայր Առաքելյանի վարած Range Rover մակնիշի 888 ՍԼ 88 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 28-ամյա Ալիս Ասարյանը տեղափոխվել է թիվ 1 Համալսարանական հիվանդանոց: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Range Rover մակնիշի ավտոմեքենան պատկանում է հայտնի գործարար, “Բենզին Ռուբո” մականվամբ Ռուբեն Գալստյանին:
Ավտովթար Բաղրամյան պողոտայում. կա տուժած
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ