Ժամանակ. Վարդան Ղուկասյանը Գյումրիում ստվերային քաղաքապետարան է ստեղծել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը իր մտերիմներով ու նախկին աշխատողներով ստվերային քաղաքապետարանի նման ինչ-որ կառույց է ստեղծել, ժամանակ առ ժամանակ “նիստեր” ու “խորհրդակցություններ” է անցկացնում, ելույթներ ունենում եւ մասնակիցներին հանձնարարականներ տալիս: Այդ մասին գրում է “Ժամանակ” թերթը։
“Ասենք՝ հանձնարարում է ստուգել Գյումրիում աղբահանության, փողոցների եւ քաղաքային այլ տնտեսությունների վիճակը, ապա վիճակի մասին զեկուցել իրեն: Այնուհետեւ արդյունքների մասին հայտարարություններ է անում, հեռուստաեթերով ելույթներ ունենում եւ այլն: Մի խոսքով, լուրջ “վերահսկողության” տակ է պահում Ս. Բալասանյանին:
“Ժամանակը”  փորձեց անձամբ Վարդան Ղուկասյանից պարզել՝ ինչո՞ւ է նման գործընթաց սկսել եւ այդպիսով ի՞նչ նպատակ է հետապնդում՝ անտանելի՞ դարձնել Ս. Բալասանյանի աշխատանքը իրենից հետո Գյումրիում քաղաքապետ դառնալու համար, թե՞ պարզապես ցանկանում է նրա գործունեության վրա հասարակական վերահսկողություն սահմանել: Սակայն նախկին քաղաքապետը չցանկացավ պատասխանել մեր հարցերին”,- գրում է “Ժամանակը”։




Լրահոս