Բաշկիրիայի Սալավատե քաղաքում դիմակավորված անհայտ անձինք այս գիշեր մոտեցել են Հյուսիսային փողոցի վրա գտնվող ավտոսրահին ու կրակ բացել 7 հայի վրա: Հարձակման զոհն է դարձել տեղացի գործարրան ու նրա ընկերները` Ա. Ոսկանյան, Տ. Ոսկանյան, Ս, Գրիգորյանը, Մ. Մալոմյանը, Ա. Ավետիսյանը, Ա. Ակուլյանը: Բոլոր վիրավորների վիճակը ծանր է, տեղեկացնում է Lifenews-ը:
Տեղեկացվում է, որ ավտոսրահի սեփականատեր Ա. Սարգսյանը մահացել է գլխին ստացած հրազենային վնասվածքից: Միջադեպից անմիջապես հետո նրան վիրահատել են, սակայն ստացված վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի են եղել:
Տուժածները գտնվում են Սալավատեի կենտրոնական հիվանդանոցում: Հիվանդանոցում աղբյուրի խոսքով` բոլոր վիրավորների վիճակը ծանր է:
Մինչ այդ, Lifenews-ը հրապարակում է դեպքի վայրից առաջին կադրերը: