ՎԵՐՋԱՊԵՍ ԱՅՑԵԼԵՑ ԱՄՈՒՍՆՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ իրականացնելու մեղադրանքով ձերբակալված Խաչատուր Պողոսյանի կինը` Նոնա Հակոբյանը, մեկ ամիս 5 օր հետո վերջապես կարողացել է այցելել ամուսնուն: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Նոնան, ում ասելով՝ ինքն ամուսնու հետ ազատ չի կարողացել խոսել եւ հասկանալ, թե ինչ է կատարվում. «Մեր կողքին ոստիկան կար կանգնած, եւ ես չկարողացա ամուսնուս հետ ազատ խոսել ու հասկանալ, թե ինչ է մտածում ինքն այս ամենի մասին»: Նոնայի խոսքով՝ ամուսինն այնքան էլ լավ տրամադրություն չի ունեցել. «Այդտեղ գտնվող մարդն ի՞նչ վիճակում կլինի»:




Լրահոս