Իշխանություններն ազնիվ են գտնվել՝ ընտրացուցակներում ներառել են միայն մարդկանց. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, ընտրացուցակների հրապարակումից հետո պարզվել է, որ Գյումրիում, օրինակ, ընտրացուցակներում ներառվել են բոլոր նրանք, ովքեր հաշվառված են քաղաքում, այդ թվում՝ նորածինները։

«ՉԻ» – Իշխանություններն, իհարկե, համեմատաբար ազնիվ են գտնվել՝ ընտրացուցակներում ներառել են միայն մարդկանց։ Կարող էին ներառել նաև շներին, կատուներին, ճնճղուկներին և այլն։ Վերջին հաշվով՝ նրանք էլ են Գյումրիում ապրում։

Իսկ ընդհանրապես՝ երեխաներին ցուցակներում ընդգրկելը ոչ միայն լավ գաղափար Է, այլև տնտեսապես արդարացված։ Չափահասները հազիվ թե համաձայնվեն հինգ հազարից քիչ գումարով «այո» ասել սահմանադրական փոփոխություններին, իսկ ահա երեխաներին կարելի Է գումարի փոխարեն ադի-բուդի տալ, չուպա-չուպս կամ նույնիսկ սնիկերս։ Դա, ի դեպ, ոչ միայն հավելյալ «այո-ներ կբերի իշխանություններին, այլև Էապես կանդրադառնա մանրածախ առևտրաշրջանառության ծավալների վրա»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս