Երեկ ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ բողոքի ակցիա էր կազմակերպվել ի պաշտպանություն ազատազրկման դատապարտված, ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նշեց, որ ՀԱԿ ակտիվիստների գործում առաջընթաց է նկատել. «Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեից իմ գրած նամակին պատասխան է ստացվել, որը վերաբերում է հենց Տիգրան Առաքելյանին եւ 3 տղաների գործին: Պատասխանը հետեւյալն է` քանի որ երկրի Վճռաբեկ դատարանն այս պահի դրությամբ չի հաստատել առաջին ատյանի դատարանի որոշումը, ուրեմն առայժմ նախարարների կոմիտեն ձեռնպահ է մնում որեւէ մեկնաբանությունից: Այս պատասխանը հստակ ուղերձ է մեր իշխանություններին: Սրանից հետեւում է, որ ԵԽ նախարարների կոմիտեն Տիգրան Առաքելյանին ճանաչում է քաղբանտարկյալ, հետեւում է այս գործին եւ սպասում է այս գործընթացի ավարտին»,-մասնավորապես ասաց Զուրաբյանը:
ԱՌԱՋԸՆԹԱՑ ԿԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ