Սոցիալական ոլորտին տրամադրվող գումարներն աճել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ի սոցիալական հարցերի և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի հանձնաժողովի համատեղ նիստում շարունակվում են քննարկվել 2016թ. սոցիալական ոլորտի հատկացումները:

Հիմնական զեկուցող  Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը նշեց, որ 2016 թվականի սոցիալական խնդիրների ապահովման համար տրամադրվող գումարը, 2015 թվականի համեմատ, աճել է 3.8 տոկոսով, որն իր մեջ ներառում է շուրջ 100 ծրագիր:

Պավել Սաֆարյանը հավելեց, որ սոցիալական խնդիրերին տրամադրող գումարն աճել է նաև Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմամբ, քանի որ 8.5 միլիոնը միայն այս համակարգի համար է:

«Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրի ծախսը կազմում է 10.923.9 մլն դրամ, ինչպես նաև` 2016թ. նախատեսվում է սոցիալական փաթեթով ապահովել պետական հիմնարկների և կազմակերպությունների շուրջ 151.7 հազ. աշխատողի»,- հավելեց նա:




Լրահոս