Մարկո Վերատիի վնասվածքը լուրջ չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիական ՊՍԺ-ի և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Վերատիի վնասվածքը լուրջ չէ։

Ինչպես տեղեկացնում է Ֆրանսիայի չեմպիոնի պաշտոնական կայքը, իտալացու մոտ ախտորոշվել է մկանների ձգում, և նա բաց կթողնի Լիգա 1-ի՝ «Թուլուզի» դեմ առաջիկա խաղը։

Հիշեցնենք, որ Վերատին վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ Մադրիդի «Ռեալի» հետ արտագնա խաղում։




Լրահոս