«Նոր Հայաստան»-ի հանրահավաքը Բուժականում չկայացավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Կոտայքի մարզի Բուժական գյուղում պետք է տեղի ունենար «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հերթական հանրահավաքը: Հիմնադիր խորհրդարանի անդամ Պավել Մանուկյանը, սակայն նշեց, որ  գյուղում մարդ է մահացել, այդ պատճառով հավաքի մասնակիցները սակավաթիվ են:

Նա չբացառեց նաև, որ գյուղում վախի մթնոլորտ է տիրում և իրավապահների ճնշման պատճառով մարդիկ չեն եկել հավաքի: Հավելենք, որ հանրային փրկության ճակատի անդամներին գյուղապետարանից չէին թողել հանրահավաքն անցկացնել: Բուժականի գյուղապետ Կարեն Գալստյանը դա բացատրել էր նախօրոք չզգուշացնելու հանգամանքով:

 




Լրահոս