Ահաբեկիչները պայթեցրել են Հալեպի պատմական ամրոցի մուտքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մ.թ. X դարում կառուցված Հալեպի Միջնաբերդի՝ պատմական ամրոցի, արևմտյան մուտքի տակ գտնվող թունելը պայթեցվել է ահաբեկիչների կողմից. փոխանցում է Sputnik գործակալության արաբական հրատարակությունը՝ հղում անելով ռազմական աղբյուրին:

Ամրոցը զգալի վնասներ է կրել: Պայթյունից հետո զինյալներն անցել են սիրիական բանակի դիրքերի դեմ հարձակման: Հարձակման ժամանակ սիրիացի զինծառայող է զոհվել, 3-ը վնասվածքներ են ստացել: Ահաբեկիչների շրջանում զոհերի մասին չի հաղորդվում: Հայտնի չէ նաև, թե որ խմբավորմանն են նրանք պատկանում:

Հալեպի միջնաբերդը կառուցվել է 13 տարի՝ մ.թ. 944- 957թթ.: Տարբեր ժամանակաշրջաններում ամրոցը գտնվում էր մոնղոլների, բուզանդացիների, արաբների, խաչակիրների և այլ զավթիչների վերահսկողության տակ: 1986թ. այն գրանցվեց  ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցուցակում որպես «Հալեպի հնագույն քաղաք»:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս