Հայաստանը վաղուց վարկով ապրող երկիր է դարձել. պատրաստվում են հերթականը վերցնել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարությունը պատրաստվում է հերթական վարկերը վերցնել: ՀՀ կառավարության՝ վաղը կայանալիք նիստի հաստատմանն է ներկայացված միանգամից երկու վարկային համաձայնագիր: Մի դեպքում վարկը տրամադրելու է Եվրասիական զարգացման բանկը՝ «Ոռոգման համակարգերի արդիականացում» անունով ծրագրի համար՝ 40 մլն դոլարի վարկ, որի մարման ժամկետը 20 տարի է: 10 տարին արտոնյալ կլինի, իսկ ֆիքսված տոկոսադրույթը տարեկան 2 տոկոս է:

Իսկ Ասիական զարգացման բանկը «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր-Արդյունքների վրա հիմնված փոխատվություն» վարկային համաձայնագրով ՀՀ կառավարությանը կհատկացնի 88 մլն 500 հազար դոլար: Այս ծրագրով ստացվելիք վարկային միջոցները պետք է ծախսվեն դպրոցների սեյսմապաշտպանությունը բարձրացնելու վրա: Փաստորեն արդեն ավանդույթ է դառնում, որ ՀՀ կառավարության նիստում մեկ կամ երկու հարց անպայման պետք է վարկային ինչ-որ ծրագրի վերաբերյալ լինի: Ի վերջո, մենք վաղուց արդեն դարձել ենք վարկով ապրող երկիր»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս