Հրապարակ.Վարդան Ղուկասյանը որոշել է շանտաժով իշխանություններից տեղ պոկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակը” գրում է. “Դատելով Գյումրիում կատարված վերջին իրադարձություններից, Վարդան Ղուկասյանը որոշել է վա-բանկ գնալ եւ յուրօրինակ շանտաժով իշխանություններից տեղ պոկել արեւի տակ: Դրա մասին է խոսում այն, որ նրանց պատկանող երթուղիներից մեկը թանկացրել է ուղեվարձը հենց ապրիլի 2-ին՝ Րաֆֆի Հովհաննիսյանի Գյումրի կատարած այցի օրը, նախագահի երդմնակալությունից մի քանի օր առաջ:
Հնարավոր է, որ Ղուկասյանը փորձում է սոցիալական բունտի նման մի բան հրահրել՝ առաջնորդվելով ինչքան վատ, այնքան լավ կարգախոսով, կամ էլ հասկանում է, որ իրեն երկար չեն հանդուրժելու, եւ փորձում է Գյումրիից որքան հնարավոր է շատ փող քամել: Թե որ տարբերակն է, կերեւա մոտ ապագայում”:




Լրահոս