Ավետիսյանների սպանության գործը հաջորդ շաբաթ դատարան կուղարկվի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2015 թվականի հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից սպանված Ավետիսյան ընտանիքի գործը կուղարկվի դատարան: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հաջորդ շաբաթվա ընթացքում արդեն գործը քննվելու է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Դեռես 2015 թվականի հունիսին գրել էինք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քրեական գործեր քննող 4 դատավորներ կան, որոնց «թեկնածությունները» դիտարկելով՝ եկել էինք այն եզրակացության, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի քրեական գործերով դատավոր Աշոտ Մանուկյանին այս գործը թերեւս չի հանձնվի, քանի որ նա Արթիկի եւ Մարալիկի գործերն է քննում: Հավանաբար, Արտակ Թադեւոսյանին էլ չեն հանձնի, քանի որ նա նորաթուխ դատավոր է, դեռ սովորելու շատ բան ունի, դատավոր Մովսես Հարությունյանը մեկ տարի անց թոշակի է անցնելու: Դատավորների շարքում մնաց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը, որին էլ, ամենայն հավանականությամբ, «համակարգիչը կընտրի» որպես այդ աղմկալի գործը նախագահող դատավոր»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս