Ավտովթար Սյունիքի մարզում. ավտոմեքենայից դուրս է բերվել պայմանագրային երկու զինծառայողի դի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 15-ին, ժամը 10.01-ին ՏԿԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Ագարակ հատվածի 1-ին կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում «Նիսսան Տիանա» մակնիշի 34 ZT 231 պետհամարանիշով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել Մեղրի գետը:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ՝ 1991 թ. ծնված Վ. Մ.-ի և ուղևոր՝ 1985 թ. ծնված Ա. Ա.-ի դիերը:  Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս են բերել գետից:

Shamshyan.com-ի տեղեկություններով, մահացածները պայմանագրային զինծառայողներ էին, իսկ ավտոմեքենայի մեջ էլ հայտնաբերվել է զինվորական համազգեստ:

Լուսանկարը` Shamshyan.com-ի




Լրահոս