Ինչպես է Սերժ Սարգսյանը ժամանակ շահում՝ ստելով հանրությանը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ամեն անգամ, երբ Սերժ Սարգսյանը սոցիալական վիճակը բարելավելու կամ քաղաքացիների շահերին վնասող գործընթացը կասեցնելու խոստում է տալիս, անմիջապես կասկածներ են հնչում, որ նա հերթական անգամ որոշել է հանրությանը խաբել ժամանակ շահելու նպատակով: Սերժ Սարգսյանի հայտարարությունների նկատմամբ նման կասկածամտությունն ամենեւին էլ պատահական չէ եւ պայմանավորված է վերջինիս գործունեությամբ: Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանն իշխանական բուրգի առաջին դեմքը դառնալուց հետո անցած ութ տարիների ընթացքում Հայաստանի բնակչության սոցիալական խնդիրների վերաբերյալ բազմաթիվ հայտարարություններ է արել, որոնք բոլորն էլ հետագայում սուտ են դուրս եկել: Ուստի, երբ այս տարվա հունիսի երկրորդ կեսին էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցերի արդյունքում Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ ՀՀ կառավարությունը խոստացավ փոխհատուցել թանկացումը, ակնհայտ էր, որ այս մի խոստումը եւս կեղծ է դուրս գալու:

Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ ՀՀ իշխանությունները հերթական անգամ խաբեցին Հայաստանի հանրությանը: Սակայն այդ փաստն առավել ակնհայտ կդառնա դեկտեմբերի կեսերին, երբ մարդիկ կստանան կոմունալ ծառայությունների եւ մասնավորապես՝ էլէներգիայի վարձավճարների նոյեմբերի հաշիվները: Ինչպես հայտնի է՝ կառավարությունը փոխհատուցելու է մինչեւ 250 ԿՎտ էլէներգիա սպառող բնակչության էլէներգիայի սակագնի բարձրացումը: Եվ ստացվում է, որ նոյեմբերի սկզբից ջերմաստիճանի կտրուկ անկման  արդյունքում մարդիկ պետք է սառեն, որպեսզի կառավարության փոխհատուցումից օգտվեն: Մի խոսքով` Սերժ Սարգսյանի սին խոստումների շարանում կարող ենք ավելացնել եւս մեկը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս