Իր կարիերայում առաջին պարտությունը կրած Ռոնդա Ռոուզին հայտնել է, որ ամեն ինչ կարգին է, և ինքը լուրջ առողջական խնդիրներ չունի։
«Ցանկանում եմ բոլորին շնորհակալություն հայտնել սիրո և աջակցություն ցուցաբերելու համար։ Այժմ ինձ մոտ ամեն ինչ կարգին է: Կարճատև դադար կվերցնեմ, բայց անպայման կվերադառնամ մրցասպարեզ»,-հայտնել է Ռոուզին:
Հիշեցնենք, որ նա չի կարողացել պաշտպանել թեթևագույն քաշային կարգում UFC չեմպիոնի տիտղոսը։