Դպրոցականն աղջկա համար է եղբորը դանակահարել. «սիրային եռանկյունու» մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ նոյեմբերի 12-ին՝ երեկոյան, Շիրակի մարզի Ղարիբջանյան գյուղում դանակահարություն է տեղի ունեցել: Պարզվել է` միջադեպի մասնակիցները դպրոցականներ են եղել, տուժել է 12-րդ դասարանի աշակերտ:

Ղարիբջանյանի միջնակարգ դպրոցի տնօրեն Վաղարշակ Յայլոյանը հայտնել էր, որ դեպքը դպրոցի տարածքում չի եղել, միջադեպն էլ դպրոցի հետ որևէ կապ չունի. «Դասերից հետո է եղել, երեկոյան ժամի»,- հայտնել է տնօրենը:

Պարզվում է՝ միջադեպի մասնակիցներն ազգականներ են: Համայնքի ղեկավար Մանվել Պետրոսյանը ArmLur.am-ին հայտնեց, որ միջադեպի պատճառը աղջիկ է եղել. «Նրանք հորեղբոր տղաներ են: Հազար բան կարող է լինել, դեռահաս են, տաքարյուն: Նույնիսկ կռված են, այսինքն՝ ի՞նչ հաշտվել: Դե՛, ասում են՝ աղջկա պատճառով է եղել: Իբր եղբայրներից մեկը սիրել է մի աղջկա, մյուսն էլ չի հավանել, թե ինքն էլ է սիրել` չգի-
տեմ հաստատ: Բայց հո եղբայրը եղբոր կյանքը աղջկա համար չի՜ խորտակի»:

Մանվել Պետրոսյանի փոխանցմամբ՝ վիրավորված աշակերտի վիճակը լավ է, դպրոց է գնում: Նշենք, որ դանակահարողը հանձնվել է ծնողների հսկողությանը:




Լրահոս